Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N1 հավելվածի 2-րդ մասի պահանջները, հաշվի առնելով քաղաքացի Վալերիկ Հովհաննիսյանի դիմումը (Ք-14794, 23.10.2024թ.), ՀՀ Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 29.10.2024թ. թիվ 5/3 արձանագրությունը, Արարատի մարզպետի 08.09.2022թ. N01/04972-2022 գրությունը և Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Արտաշատ համայնքի Այգեստան գյուղում գտնվող, Վալերիկ Հովհաննիսյանին, Մարտին Հովհաննիսյանին, Գայանե Մովսիսյանին և Վոլոդյա Հովհաննիսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 03-011-0178-0003 կադաստրային ծածկագրով 0,51 հա հողամասից 0,1 հա հողակտորը բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ (խաղող) հողատեսքից փոխադրել ավելի ցածրարժեք՝ կորիզավոր (նորատունկ դեղձ) հողատեսքի։
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3.Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման բաժնին՝ ապահովել անշարժ գույքի հարկից ազատման արտոնության գործընթացը՝ հարկից ազատման ժամկետ սահմանելով 1(մեկ) տարի։
4. Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։