Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 12-ի N 36-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, հաստատության տնօրեն Սվետիկ Պողոսյանի 27.06.2025 թվականի Հ-8149 գրությունը՝ որոշում եմ.
1.«ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ ԳՅՈՒՂԻ «ԼՈՒՍՆԹԱԳ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվող սան Նանե Հայկի Շահոյանին (ծնված 20.04.2022 թվականին) համար կիրառել տեղական վճարների նկատմամբ նվազեցման արտոնություն՝ 100%-ի չափով:
2.Հանձնարարել կազմակերպության տնօրենին՝ ապահովել կիրառված արտոնության կատարումը և արտոնությունից օգտվողի կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն Արտաշատի համայնքապետարան:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից և գործում մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: