Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 161-րդ հոդվածի 2-րդ մասով, 162-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Գարուշ Հովհաննիսյանի դիմումը (N Ա-7695, 18․06.2025 թվական)՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Նշավան բնակավայրի վարչական ղեկավար Գարուշ Հովհաննիսյանին տրամադրել 19.01.2025-19.01.2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 20 աշխատանքային օր տևողությամբ և լրացուցիչ արձակուրդ՝ 4 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ: Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի օգոստոսի 4-ին:
2.Արձակուրդի օրերին վարչական ղեկավարի պարտականությունները դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3.3-55, աշխատավայրը՝ Նշավան բնակավայր) Ռուզաննա Սայադյանի վրա՝ առանց լրացուցիչ վարձատրության:
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ: