Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 265787 (ծածկագիր՝ 03272HLDSVVR), Հ․ Խաչատրյանի ներկայացուցիչ Լ․Խաչատրյանի 08/10/2025 թվականի ՃՀԱ/250/33787-25 հայտը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող 03-059-0201-0040 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Մխչյան, 4 հողամաս։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Հ․Խաչատրյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։