Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Ժիրայր Գրիգորյանի ներկայացուցիչ՝ Գարեգին Կնյազյանի 09.04.2025 թվականի թիվ ՇԹԴ/254/5605-25 դիմումը, որոշում եմ․
1.Ժիրայր Գրիգորյանին տրամադրել Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Մինասյան փողոց 51 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-074-0009-0025 կադաստրային ծածկագրով հողամասում՝ գոյություն ունեցող բնակելի տան վերակառուցման, երկրորդ հարկի և օժանդակ շինությունների կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Ժիրայր Գրիգորյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: