Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Ալեքսան Սահակյանի 10.08.2024 թվականի թիվ ՃՀԱ/235/725-24 դիմումը՝ որոշում եմ․
1․Արփիկ Սահակյանին և Ալեքսան Սահակյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոց 135/5 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0169-0059 կադաստրային ծածկագրով հողամասում ավտոտնակի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Ա. Սահակյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: