Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով ,,Արտաշատ Վինկոն,, ՓԲԸ տնօրեն՝ Ծերուն Վիրաբյանի 12.03.2024 թվականի թիվ Ք-3935 դիմումը, որոշում եմ․
1.,,Արտաշատ Վինկոն,, ՓԲԸ-ը տրամադրել Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղի 1/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-059-0205-0007 կադաստրային ծածկագրով հողամասում, պահեստային շինության կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.,,Արտաշատ Վինկոն,, ՓԲԸ-ը Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 600000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: