Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի VII գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, (ծածկագիր՝ 03382ASCGPCQ) և Լ․ Օրդոյանի 28/07/2025 թվականի Ք-9499 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղում գտնվող, «վկայական 15022016-03-0014» անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Վերին Արտաշատ, Խ. Աբովյան փողոց, 20 հողամաս։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Լ․Օրդոյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։