Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N Արտոնություն
 

Զեկ. ՌՈՒԲԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հ․ Հովհաննիսյանի 2024թվականի դեկտեմբերի 03-ի դիմումը և հաշվի առնելով ընկերության ֆինանսական խորը ճգնաժամը՝ համայնքի ավագանին որոշում է․

1. Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հաշվարկված հարկի չվճարված մասը՝ 5077285/հինգ միլիոն յոթանասունյոթ հազար երկու հարյուր ութսունհինգ/ ՀՀ դրամ, որից հարկ՝ 4413266/չորս միլիոն չորս հարյուր տասներեք հազար երկու հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ, տույժ՝ 664019/վեց հարյուր վաթսունչորս հազար տասնինը/ ՀՀ դրամ, անշարժ գույքի հարկի գծով 2022թվականից մինչև 2024թվականը ընկած ժամանակահատվածի պարտավորության նկատմամբ կիրառել արտոնություն։

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԲԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.79 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner