Ղեկավարվելով Հայաստան Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի օրենքով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Գ․ Վարդանյանի 27/05/2023 թվականի թիվ Ք-7525 դիմումը և հաշվի առնելով այն, որ անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի, Արտաշատ քաղաքի Մռավյան փողոց թիվ 38 հասցեում գտնվող 03-001-0024-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և այդ հողամասում կառուցված շինությունների սեփականատերեր Գևորգ Սուրիկի Վարդանյանը և Գեղանուշ Սուրիկի Վարդանյանը հատկացված 0,05հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փոխարեն օգտագործում է 0,07334 հա մակերեսով հողամաս, որոնց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթերը, որոշում եմ․
1. Արտաշատ համայնքի, Արտաշատ քաղաքի, Մռավյան փողոց թիվ 38 հասցեում գտնվող, 03-001-0024-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և հողամասում կառուցված շինությունների սեփականատերեր Գևորգ Սուրիկի Վարդանյանին /ծնված 03/04/1967 թվականին/ և Գեղանուշ Սուրիկի Վարդանյանին /ծնված 24/01/1977 թվականին/ հատկացված 0,05հա մակերեսով հողամասից ավել օգտագործվող 0,02334հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ ճանաչել քաղաքացիների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:
2. 0,7334հա մակերեսով հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
3. Արտաշատ համայնքի, Արտաշատ քաղաքի, Մռավյան փողոց թիվ 38 հասցեում գտնվող, 03-001-0024-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ըստ հատակագծի թիվ 1 բնակելլի տան և թիվ 2 ծածկի /կառուցված՝ 1965 թվականին/ նկատմամբ նշված օրենքի ուժով ճանաչել Գևորգ Սուրիկի Վարդանյանի /ծնված 03/04/1967 թվականին/ և Գեղանուշ Սուրիկի Վարդանյանի /ծնված 24/01/1977 թվականին/ սեփականության իրավունքը:
4. Վերը նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, չեն հակասում քաղաքաշինական նորմերին:
5. Որոշման կատարման պատասխանատու համարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող Խ․ Հովակիմյանին։
6․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանվ կարգով ենթակա են պետական գրանցման։
7․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։