Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 16-ի «Արտաշատ համայնքի հաշվեկշռում հաշվառված թվով 31 տրանսպորտային միջոցները աճուրդային կարգով օտարելու թույլտվություն տալու և օտարման մեկնարկային գին սահմանելու մասին» N 83-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի կողմից աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը չստորագրելու կամ հետագա վճարումները 8-օրյա ժամկետում չկատարելու կամ պայմանագիր չկնքելու դեպքերում աճուրդը համարվում է չկայացած, որի դեպքում նախավճարը չի վերադարձվում և փոխանցվում է համայնքային բյուջե»:
2) որոշման 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Գույքի առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորս ամսվա ընթացքում»։
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով՝
«12.1.Աճուրդը կայանալուց հետո 12-օրյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |