Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով 2025 թվականի փետրվարի 15-ից 23-ը Մասիս քաղաքում անցկացվող Արարատի մարզի պատանիների շախմատի առաջնությանը Արտաշատ համայնքը ներկայացնող շախմատիստների բարձր մասնակցությունը և Արարատի մարզի շախմատի ֆեդերացիայի պատասխանատու Միքայել Մարտիրոսյանի 21․01․2025 թվականի թիվ Տ-690 գրությունը, որոշում եմ․
1․2025 թվականի փետրվարի 15-ից 23-ը Մասիս քաղաքում անցկացվող Արարատի մարզի պատանիների շախմատի առաջնությանը մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին պարգևատրելու նպատակով՝ Արարատի մարզի շախմատի ֆեդերացիայի պատասխանատու Միքայել Մարտիրոսյանին Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի 08․01․01․51 գործառնական դասակարգման /սպորտային միջոցառումների կազմակերպում/ 4727 տնտեսագիտական հոդվածից /մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ տրամադրել միանվագ սպորտային նպաստ ընդամենը՝ 350 000 /երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով, գումարը փոխանցելով «Ակբա Բանկ» ԲԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղի 2470022145640000 տարանցիկ հաշվին։
2․Հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ․ Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ։
3․Սույն որոշման կատարման հսկողությունը դնել կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա․ Խաչատրյանի վրա։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից։