Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 147128 /ծածկագիր՝ 03091KUABNBZ/ և Մ․Համբարձումյանի 28/02/2024 թվականի Ք-3435 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղում գտնվող, Մանվել Համբարձումյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 03-091-0007-0009 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ համայնք գյուղ Վերին Արտաշատ, Ա. Գնունու փողոց, 35 բնակելի տուն։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Մ․Համբարձումյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։