Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի V գլխի 33-րդ կետի և VII գլխի պահանջները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 265790, (ծածկագիր՝ 03362KXZJLVG, 03362SREDUUF) և Ժ․Սեդրակյանի 29/09/2025 թվականի Ք-12709 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Ջրաշեն գյուղի Ա. Մանուկյան փողոց, 5 հասցեում գտնվող, Ժիրայր Սեդրակյանին սեփականության իրավունքով պատկանող 03-080-0012-0008 կադաստրային ծածկագրով անշարժ գույքն ըստ կազմված հատակագծի առանձնացվող առաջին հատվածին՝ 0,23332 հա մակերեսով հողամասին և շինությանը տրամադրել հասցե՝ Արտաշատ, Ջրաշեն, Ա. Մանուկյան փողոց, 5 բնակելի տուն, առանձնացվող երկրորդ հատվածին՝ 0,08827 հա մակերեսով հողամասին և շինությանը տրամադրել հասցե՝ Արտաշատ, Ջրաշեն, Ա. Մանուկյան փողոց, 5/1 շինություն։
2․Ժ․Սեդրակյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 10000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։