Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի հետևյալ փոփոխությունները.
1)08.01.01.51 գործառական դասակարգման /սպորտային միջոցառումների կազմակերպում/ 4239 հոդվածը պակասեցնել 10 000 000/ տասը միլիոն / ՀՀ դրամով.
2)08.02.04.51 գործառական դասակարգման /մշակութային միջոցառումների իրականացում/ 4239 հոդվածն ավելացնել 10 000 000 /տասը միլիոն / ՀՀ դրամով.
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 251-Ն որոշման 2-րդ հավելվածը նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին և 2-րդ հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |