Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Բագրատ Մովսիսյանի 21.04.2025 թվականի թիվ ՃՀԱ/235/14647-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Բագրատ Մովսիսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոց 45 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0020-0013 կադաստրային ծածկագրով հողամասում երկհարկանի բնակելի տուն ավտոտնակի մասով, օժանդակ շինությունների, լողավազանի և պարսպի կառուցման նախագծի փոփոխություն՝ բնակելի տան, օժանդակ շինությունների և քարե պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Բագրատ Մովսիսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: