Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ 920-Ն որոշումը և հաշվի առնելով Արմեն Խաչատրյանի 12.08.2025թ.-ի թիվ Ք-10245 դիմումը, որոշում եմ․
1.Թույլատրել կատարել գումարի հաշվանցում՝ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի 900415151043 (գույքահարկ փոխադրամիջոցների համար անհատ ձեռնարկատերերից և ֆիզիկական անձանցից) գանձապետական հաշվեհամարից 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամը փոխանցելով Արտաշատ քաղաքի 900415005710 (անշարժ գույքի հարկ ֆիզիկական անձանցից) գանձապետական հաշվեհամարին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: