Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված VII-րդ գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /ծածկագիր՝ 03011UWJJPUK/ և Մ․ Թարվերդյանի 12/12/2024 թվականի Ք-17370 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Նար-Դոսի 5բ հասցեում գտնվող /վկայական N2454835/, Մարտիրոս Լևիկի Թարվերդյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին տրամադրել նոր հասցե՝ Արտաշատ, Արտաշատ, Նար-Դոսի փողոց, 5/2 հողամաս։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Մ․ Թարվերդյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։