Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N1 հավելվածի 2-րդ մասի պահանջները, հաշվի առնելով քաղաքացի Խաչիկ Գալստյանի դիմումը (Ք-6495, 20.05.2025թ.), ՀՀ Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 02.07.2025թ. թիվ 3/1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող, Խաչիկ Գալստյանին, Մարգարիտա Գալստյանին, Գառնիկ Գալստյանին, Գայանե Գալստյանին և Գարիկ Գալստյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 03-059-0247-0003 կադաստրային ծածկագրով 0,49հա հողամասը բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ (խաղող) հողատեսքից փոխադրել ավելի ցածրարժեք՝ վարելահող հողատեսքի:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։