Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և ուսումնասիրելով Յուրիկ Ալեքսանի Կյուրեղյանի 27.02.2024թ.-ի թիվ Ք-3355 դիմումը, որոշում եմ․
1.Թույլատրել կատարել գումարի վերադարձ՝ Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի 900415167114 /հողի օտարում/ գանձապետական հաշվեհամարից 134282 /մեկ հարյուր երեսունչորս հազար երկու հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամը փոխանցելով «Արարատբանկ» ՓԲԸ-ի՝ Յուրիկ Կյուրեղյանին պատկանող 1510005249849814 բանկային հաշվին:
2.Սույն որոշման մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Կադաստրի Կոմիտե:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: