Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Կարեն Ավետիսյանի ներկայացուցիչ Միշա Արշակյանի 22.05.2025 թվականի ՃՀԱ/239/18603-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Կարեն Ավետիսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Ոստան գյուղի Անդրանիկի փողոց 92 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-077-0003-0061 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան և կոյուղահորի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Կարեն Ավետիսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: