Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով նախատեսված դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի 18 դեկտեմբերի թիվ 912-Ն, 29.12.2005 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 2387-Ն որոշումները, Հանրապետության Կադաստրի Կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /բանալի՝ 59105, ծածկագիր՝ 03001NMDVGJA/ որոշումը և ուսումնասիրելով Վ․ Սաֆարյանի 04/12/2024 թվականի թիվ Ք-16842 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Մարքսի փողոց 22ա/1 հասցեում գտնվող արվեստանոցին կից ինքնակամ կառուցված 24,54քմ մակերեսով շինությունը և ինքնակամ բացված դուռը օրինականացնել և համարել շինությունն ինքնակամ կառուցած անձի՝ Վանուշ Շիրինի Սաֆարյանի /ծնված 11/10/1948 թվականին/ սեփականությունը:
2․Ինքնակամ կառուցված շինության և ինքնակամ բացված դռան օրինականացման վճարը կազմում է 19 367 /տասնինը հազար երեք հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ, որից շինության համար՝ 17 051 ՀՀ դրամ /1քմ արժեքը՝ 694,8դրամ * 24,54քմ = 17 051դրամ/ և ինքնակամ բացված դռան համար՝ 2 316 ՀՀ դրամ։
3․Առաջարկել Վանուշ Սաֆարյանին 60-օրյա ժամկետում կատարել նախատեսված վճարումն Արտաշատ համայնքի բյուջեի 900415151159 հաշվեհամարին:
4․Որոշման 3-րդ կետում նշված ժամկետում վճարումը չկատարելու դեպքում, սույն որոշումը համարել ուժը կորցրած:
5․Ինքնակամ կառուցված շինությունը, ինքնակամ բացված դուռը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք։
6․Ինքնակամ կառուցված շինության, ինքնակամ բացված դռան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։ Օրինականացված շինությունը կառուցված է շենքի բնակիչներին որպես ընդհանուր բաժնային սեփականություն փոխանցված հողամասի վրա։
7․Վանուշ Սաֆարյանի բաժնային սեփականությունը համարել 91,98քմ։
8․Չափագրման(հաշվառման) տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2022QLQNAQ:
9․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 22ա/1 հասցեում գտնվող անշարժ գույքին տրամադրել նոր հասցե՝ Արտաշատ համայնք, Արտաշատ քաղաք, Մարքսի փողոց, 22/1 շենք, 1 արվեստանոց։
10․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Վ․ Սաֆարյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
11․Որոշման կատարման կատարման վերահսկողությունը վերապահել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող՝ Խ․ Հովակիմյանին:
12․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
13.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: