Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման դրույթները, ուսումնասիրելով Արթուր Սուքիասյանի 29.10.2024 թվականի թիվ ՃՀԱ/221/5640-24 դիմումը՝ որոշում եմ․
1․Արթուր Սուքիասյանին տրամադրել Արտաշատ համայնքի Բարձրաշեն գյուղի Զորավոր Անդրանիկի փողոց 9 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-023-0039-0020 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան, տնտեսական շինության, ծածկի և քարե պարսպի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է, նախագծի փոփոխություն/։
2.Արթուր Սուքիասյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: