Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի V գլխի 33-րդ կետի և VII գլխի պահանջները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 233691, (ծածկագիր՝ 03382TEQ56AJ ,033824CWE66T) և Ա․ Անանյանի 09/04/2025 թվականի Ք-4684 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղում գտնվող, Արտուշ Անանյանին սեփականության իրավունքով պատկանող 03-091-0017-0008 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը ըստ կազմված հատակագծի առանձնացվող առաջին հատվածին՝ 0,08764 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Վերին Արտաշատ, Ա. Գնունու փողոց, 16 բնակելի տուն, երկրորդ հատվածին՝ 0,05136 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Վերին Արտաշատ, Ա. Գնունու փողոց, 16/1 բնակելի տուն։
2․Ա․Անանյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 10000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։