Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը, ուսումնասիրելով Լ. Հարությունյանի 13.03.2025 թվականի թիվ ԱՇԹԴ/235/1382-25 դիմումը՝ որոշում եմ․
1.Տրամադրել կառուցապատող Լյովա Հարությունյանի կողմից Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Նար-Դոսի փողոց թիվ 8/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0028-0028 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան, քարե պարսպի և ցանկապատի կառուցման շահագործման թույլտվությունը /շահագործման թույլտվությունը կցվում է/:
2.Լյովա Հարությունյանն Արտաշատի համայնքապետարանի 900415164244 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվության համար և 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ 900415151167 հաշվեհամարին շինության կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: