Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 1-ին, 2-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի 07.04.2025 թվականի թիվ Պ-4551 գրությունը՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանին պատկանող տրանսպորտային միջոցների շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել դասական աճուրդային կարգով օտարելու Արտաշատ համայնքի հաշվեկռշում հաշվառված թվով 31 տրանսպորտային միջոցները(այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի:
2.Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանել գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի:
3.Աճուրդին մասնակցելու նախավճար սահմանել գույքի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, աճուրդի հաղթողի կողմից վճարած նախավճարը հաշվարկել որպես գույքի վաճառքի գնի մաս:
4.Սահմանել աճուրդին մասնակցության վճար՝ 15000 ՀՀ դրամ և մասնակցության տոմսի համար՝ 1000 ՀՀ դրամ, որոնք չեն ներառվում գույքի վաճառքի գնի մեջ ենթակա չեն վերադարձման:
5.Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի կողմից աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը չստորագրելու կամ հետագա վճարումները չկատարելու կամ պայմանագիր չկնքելու դեպքերում աճուրդը համարվում է չկայացած, որի դեպքում նախավճարը չի վերադարձվում և փոխանցվում է համայնքային բյուջե։
6.Առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս քան գույքի գնահատված շուկայական արժեքի 50 տոկոսը:
7.Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի կողմից աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը չստորագրելու կամ հետագա վճարումները չկատարելու կամ պայմանագիր չկնքելու դեպքերում աճուրդը չկայացած համարվելու կամ դատական կարգով անվավեր ճանաչվելու ժամանակ կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով։
8.Արձանագրության ստորագրման պահից հաղթողին են անցնում համապատասխան լոտի վերաբերյալ առուվաճառքի մասին պայմանագիր կնքելու իրավունքը և վերջինս պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի պետական հաշվառման հետ կապված ՀՀ օրենսդրությամբ սահմանված գումարները:
9.Աճուրդը(աճուրդները) կազմակերպել սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո տասնութ ամսվա ընթացքում:
10.Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կատարել յուրաքանչյուր աճուրդի բացումից առնվազն տասնհինգ օր առաջ։
11.Գույքի առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում։
12.Աճուրդը չկայացած հայտարարվելու դեպքում դրա մասին կազմված արձանագրությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է համայնքապետարանի պաշտոնական կայքում։
13.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: