Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Հենրի Բաբաջանյանի ներկայացուցիչ Սամվել Եղիկյանի 16.09.2025 թվականի ՃՀԱ/222/31621-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Հենրի Բաբաջանյանին տրամադրել Արտաշատ համայնքի Բաղրամյան գյուղի Ս․ Շահումյան փողոց 1-ին նրբանցք 14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-022-0037-0013 կադաստրային ծածկագրով հողամասում մեկ հարկանի բնակելի տան և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Հենրի Բաբաջանյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: