Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 42-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշումը և այն հանգամանքը, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2025 թվականին Հայաստանի Հանրապետության բյուջեից համայնքներին տրամադրվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիա)՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Համաձայնել համայնքի ղեկավարի՝ Արտաշատ համայնքի կողմից 2025 թվականին ներկայացվող, համայնքի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն հետևյալ ծրագրերին մասնակցելու առաջարկությանը․
1) ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի այգիների, պուրակների կառուցում /բարեկարգում, վերանորոգում/․
2) ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի հասարակական շենքերի /մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն /կառուցում/ վերանորոգում, բարեկարգում․
3) ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի կառուցում/նորոգում ասֆալտապատմամբ․
4) ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերի գազաֆիկացում․
5) ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում /նորոգում/․
6) ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերի փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան կազմել և ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ ներկայացնել սույն որոշման 1-ին կետով սուբվենցիայի ամբողջական փաթեթները, ինչպես նաև իրականացնել համապատասխան ընթացակարգերով մյուս աշխատանքները։
3․ Սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ներդրում կատարելու համար Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեում նախատեսել բավարար ֆինանսական միջոցներ։ |