Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 431
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4131-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2023 թվականի N 4131-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ Վ․ԱՐՏԱՇԱՏ ԳՅՈՒՂԻ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ 14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԼԻԼԻԹ ԳԵՂԱՄԻ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշմամբ, Արարատի մարզի Վ․Արտաշատ համայնքի ավագանու 2015 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ 6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը հաստատելու մասին» թիվ 13 որոշմամբ և Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 06-ի N274-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Լ․Բադալյանի 18/08/2023 թվականի թիվ Ք-10207 դիմումը՝ որոշում եմ․

1․Արտաշատ համայնքի Վ․Արտաշատ գյուղի, Հախնազարյան փողոց 14 հասցեում գտնվող, Լիլիթ Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող 03-091-0035-0007 կադաստրային ծածկագրով 0,057հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակության։

2․0,057հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու համար Լիլիթ Բադալյանն Արտաշատի համայնքապետարանի 900415004283 հաշվեհամարին վճարել է ընդամենը՝ 87000 ութսունյոթ հազար / ՀՀ դրամ, որից միանվագ վճար 30000 /երեսուն հազար/ դրամ, յուրաքանչյուր 1քմ հողամասի համար 100 դրամ /570 x 100 դրամ=57000 դրամ/։

3․Նշված՝ 0,057 հա մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին։

4․Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքի աշխատակազմի  քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Կ.Պողոսյանին:

5․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner