Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արտյոմ Դավթյանի ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի 04.09.2025 թվականի ՃՀԱ/243/30485-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտյոմ Դավթյանին տրամադրել Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղի Մ․ Մաշտոցի փողոց 94 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-045-0033-0057 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան առաջին հարկի վերակառուցման՝ երկրորդ հարկի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Արտյոմ Դավթյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: