Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի V գլխի 33-րդ կետի և VII գլխի պահանջները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 263062, /ծածկագիր՝ 03011TAJYQMH և 03011VTMZ63W՝/ և Ա․Մհերյանի 24/09/2025 թվականի Ք-12520 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Հ․Աճառյան փողոց 11/1 հասցեում գտնվող, Անահիտ Մհերյանին սեփականության իրավունքով պատկանող 03-001-0113-0014 կադաստրային ծածկագրով անշարժ գույքն ըստ կազմված հատակագծի առանձնացվող առաջին հատվածին՝ 0,0388 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Արտաշատ, Հ․Աճառյան փողոց, 11/1 բնակելի տուն, իսկ առանձնացվող երկրորդ հատվածին՝ 0,03 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Արտաշատ, Հ․Աճառյան փողոց, 11/2 հողամաս։
2․Ա․Մհերյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։