Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1․ Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գլխավոր հատակագծում /գոտեվորման նախագծում/ 0,6 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը հաստատելու մասին» N 155-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․Հաստատել՝ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գլխավոր հատակագծում /գոտևորման նախագծում/ 03-001-0178-0059 կադաստրային ծածկագրով 0,6 հա մակերեսով հողամասի /որից 0.00304 հա մակերեսով հողամասը հանդիսանում է բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամաս, իսկ 0,59696հա մակերեսով հողամասը հանդիսանում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների հողամաս/ նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի։»։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |