Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 102-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 25-ի N 231-Ա որոշումը, հաշվի առնելով Արտաշատ համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 09-ի թիվ Ե-3349 գրությունը և Մկրտիչ Սարգսյանի 2024 թվականի հուլիսի 12-ի դիմումը` որոշում եմ․
1․ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 26բ հասցեում գտնվող 54 քառակուսի մետր մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման՝ 2007 թվականի մայիսի 30-ին կնքված պայմանագրի 5․1 կետում նշված տարեկան վարձավճարը՝ 13 600 /տասներեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 258 370 /երկու հարյուր հիսունութ հազար երեք հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 70 տոկոսի չափով)։
2․ Պայմանագրում նշված մյուս կետերը մնում են անփոփոխ։
3․ Համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին՝ որոշման 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով՝ նոտարական գրասենյակում կնքել Պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (Համաձայնագիր)։
4․ Համաձայնագրից ծագող իրավունքներն ու պարտականությունները ենթակա են պետական գրանցման։
5․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։