Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ մասի պահանջները, հաշվի առնելով քաղաքացի Վիլիկ Գրիգորյանի դիմումը (թիվ Ք-5763, 05.05.2025թ.), Արարատի մարզպետի 08.09.2022թ. N01/04972-2022 գրությունը և Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղում գտնվող, Վիլիկ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-009-0160-0003 կադաստրային ծածկագրով 0,397 հա, 03-009-0160-0002 կադաստրային ծածկագրով 0,39884 հա և 03-009-0160-0004 կադաստրային ծածկագրով 0,39685 հա հողամասերի հողատեսքը ցածրարժեքից(վարելահող) փոխադրել ավելի բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ(նորատունկ կորիզավոր՝ կեռաս) հողատեսքի՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3. Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման բաժնին՝ ապահովել անշարժ գույքի՝ հարկից ազատման արտոնության գործընթացը՝ հարկից ազատման ժամկետ սահմանելով 3(երեք) տարի։
4. Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
5. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։