Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 319
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1962-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2024 թվականի N 1962-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԵՐԻԿ ԱՐՇԱԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թվականի հունիսի 10-ի օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի 698-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Ս․ Խաչատրյանի 12/02/2024 թվականի թիվ Ք-2546 դիմումը՝ որոշում եմ․

1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Աբովյան փողոց 2 հասցեում գտնվող 03-001-0001-0024 կադաստրային ծածկագրով 0,11990հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված՝ մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ըստ հատակագծի՝ 187,65քմ ներքին մակերեսով թիվ 1 բնակելի տունը , 19,86քմ ներքին մակերեսով թիվ 2 մառանը, 10,94քմ ներքին մակերեսով թիվ 3 թոնրատունը և 12,93քմ ներքին մակերեսով թիվ 4 հավանոցը /կառուցված՝ 1949, 1975, 1996, թվականներին/ նշված օրենքի ուժով ճանաչել Սերիկ Արշակի Խաչատրյանի /ծնված 15/04/1954 թվականին/, Անգին Սուրենի Զաքարյանի /ծնված 12/07/1960 թվականին/, Արմեն Սերիկի Խաչատրյանի /ծնված 20/08/1984 թվականին/, Աննա Սերիկի Խաչատրյանի /ծնված 02/05/1986 թվականին/, Արկադի Սերիկի Խաչատրյանի /ծնված 10/06/1989 թվականին/ և Լեյլի Թելմանի Խաչատրյանի /ծնված 28/09/1968 թվականին/ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: 

2․Նշված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, չեն հակասում քաղաքաշինական նորմերին:

3․0,1199հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:

4․Որոշման կատարման պատասխանատու համարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Կ․ Պողոսյանին։

5․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner