Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 10-ի «Արտաշատ համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը սահմանելու մասին» N 134-Ա որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումը՝
1) լրացնել հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետը «մուտքային մասը լինի բարեկարգ և մաքուր, առկա լինի աղբաման» բառերով։
2)լրացնել հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետի 1-ին պարբերությունը «կամ աղբամանների» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |