Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ Օրենքի (21.06.2014թ.ՀՕ-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման պահանջներով (2014թ. գործող կարգավորումներով) 2024թ. մարտի 18-ին, ժամը՝ 12:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Հովտաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Արևմտյան Կանի» ՍՊ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Նորամարգ-Հրազդանի ավազների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության (ՇՄԱԳ հաշվետվություն) հանրային քննարկումները (3-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Արտաշատի և Մասիսի համայնքապետարաններում, համապատասխանաբար՝ www.artashat.am և www.masiscity.am կայքէջերում, Հովտաշեն և Նորամարգ բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում, ինչպես «Արևմտյան Կանի» ՍՊ ընկերությունում:
Հեռ. 093860339, էլ հասցե՝ artak78@yandex.com
Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացվել ինչպես բանավոր՝ լսումների ընթացքում, այնպես էլ գրավոր՝ այն հասցեագրելով Արտաշատի և Մասիսի համայնքապետարանների պաշտոնական կայքէջերին կամ Ընկերության՝ կայքէջին։