Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 12-ի N 36-Ն որոշման պահանջները և հաստատության տնօրեն Աննա Իսկանդարյանի 20.10.2025 թվականի Հ-13834 գրությունը՝ որոշում եմ․
1.«Արտաշատ համայնքի Բարձրաշեն գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) ծառայություններից օգտվող մի շարք սաների համար կիրառել տեղական վճարների գծով նվազեցման արտոնություն՝ համաձայն հավելվածի։
2.Հանձնարարել կազմակերպության տնօրեն Աննա Իսկանդարյանին՝ ապահովել կիրառված արտոնությունների կատարումը և արտոնություններից օգտվողների կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն Արտաշատի համայնքապետարան։
3. Սույն որոշումն ուժի մեջ է 2025 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31–ը ներառյալ։