Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արմեն Միքայելյանի 21.03.2025 թվականի թիվ ՃՀԱ/246/10645-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Արմեն Միքայելյանին տրամադրել Արտաշատ համայնքի Վարդաշեն գյուղի Մ․ Մկրտչյան փողոց 3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-089-0013-0004 կադաստրային ծածկագրով հողամասում օժանդակ շինությունների և կոյուղահորի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Արմեն Միքայելյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: