Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 102-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 25-ի N 232-Ա որոշումը, հաշվի առնելով Արտաշատ համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 03-ի թիվ Ե-2752 գրությունը և Գարիկ Հարությունյանի 2024 թվականի հուլիսի 08-ի դիմումը` որոշում եմ․
1․ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող 20 քառակուսի մետր մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման՝ 2008 թվականի սեպտեմբերի 19-ին կնքված պայմանագրի 5․1 կետում նշված տարեկան վարձավճարը՝ 1 000 /մեկ հազար/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 136 700 /մեկ հարյուր երեսունվեց հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով)։
2․ Պայմանագրում նշված մյուս կետերը մնում են անփոփոխ։
3․ Համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին՝ որոշման 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով՝ նոտարական գրասենյակում կնքել Պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (Համաձայնագիր)։
4․ Համաձայնագրից ծագող իրավունքներն ու պարտականությունները ենթակա են պետական գրանցման։
5․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։