Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ 920-Ն որոշումը և Ռ. Ավետիսյանի 29.10.2025թ.-ի թիվ Ա-14273 զեկուցագիրը, հաշվի առնելով Պետիկ Պետրոսյանի 20.10.2025թ.-ի թիվ Ք-13833 դիմումը՝ որոշում եմ․
1.Թույլատրել կատարել գումարի վերադարձ՝ Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի 900415176032 (գույքահարկ անհատ ձեռնարկատերերից և քաղաքացիներից փոխադրամիջոցների համար) գանձապետական հաշվեհամարից 35024 (երեսունհինգ հազար քսանչորս) ՀՀ դրամ գումարը և Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի 900415005967 (անշարժ գույքի հարկ ֆիզիկական անձանցից) գանձապետական հաշվեհամարից 95999(իննսունհինգ հազար ինը հարյուր իննսունինը) ՀՀ դրամ գումարը փոխանցելով «Ամիօ բանկ» ՓԲԸ-ի 1150043120507800 տարանցիկ հաշվին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: