Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Ռոմեո Գյուրջյանի 16.04.2024 թվականի թիվ Ք-5671 դիմումը՝ որոշում եմ․
1․Ռոմեո Գյուրջյանին տրամադրել Արտաշատ համայնքի Գետազատ գյուղի Կոմիտասի փողոց թիվ 31 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-029-0011-0003 կադաստրային ծածկագրով հողամասում մեկհարկանի բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Ռ. Գյուրջյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: