 Արգամ Հովիկի Աբրահամյանը ծնվել է 1986 թվականի մայիսի 25-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում: 1992-2002թթ. սովորել և ավարտել է Արտաշատի N2392 զորամասին կից միջնակարգ դպրոցը:
2002-2008թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետն ու նույն ֆակուլտետի մագիստրատուրան` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան: 2008-2010թթ. ծառայել է հայոց բանակում: 2011-2013թթ. ընդունվել և ավարտել է ԵՊՏՀ-ի կառավարման ֆակուլտետի ,,Գործարար կառավարում,, մասնագիտությամբ մագիստրատուրան և ստացել կառավարման մագիստրոսի աստիճան:
Զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Հասարակական և բարեգործական գործունեության համար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պարգևատրվել է ,,Սուրբ Ներսես Շնորհալի,, մեդալով և արժանացել մի շարք պատվոգրերի ու շնորհալակագրերի: Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու երեխա: | Կոնտակտային տվյալներ Հեռախոս՝ | /010/ 0280219: /0235/ 22383 | Էլ. փոստ՝ | | Գրել նամակ՝ | - | Ընդունելություն Գրանցվել առցանց Նախընտրական ծրագիր
Ստացած ձայների քանակը 0 Լիազորությունների Սկիզբ՝ | 01/07/2015 | Ավարտ՝ | 17/05/2017 |
Կուսակցություն Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) |