Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Քաջազունի Նազարյանի 24.01.2025 թվականի թիվ ՇԹԴ/232/598-25 դիմումը, որոշում եմ․
1.Քաջազունի Նազարյանին տրամադրել Արտաշատ համայնքի Ազատավան գյուղում գտնվող, համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-007-0012-0019 կադաստրային ծածկագրով հողամասում՝ մեկ հարկանի բնակելի տան կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Քաջազունի Նազարյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: