Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը, ուսումնասիրելով Ա․ Եղիազարյանի 11.07․2025 թվականի թիվ ԱՇԹԴ/243/5298-25 դիմումը՝ որոշում եմ․
1.Տրամադրել կառուցապատող՝ Արմեն Եղիազարյանի կողմից կառուցված, Արտաշատ համայնքի Լանջազատ գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-045-0106-0160 կադաստրային ծածկագրով հողամասում տնտեսական շինության և կոյուղահորի շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է):
2.Արմեն Եղիազարյանն Արտաշատի համայնքապետարանի 900415164244 հաշվեհամարին վճարել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվության համար և 10000 (տասը հազար) ՀՀ դրամ 900415151167 հաշվեհամարին շինության կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: