Այսօր: Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 440
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4137-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հոկտեմբերի 2025 թվականի N 4137-Ա

ՀՌԻՓՍԻԿ ՏԵՐ–ՎԱՀԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 4054-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 102-րդ հոդվածով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 100-րդ, 101-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հռիփսիկ Տեր–Վահանի Հակոբյանի` հողամասից կամովին հրաժարվելու մասին 21․10․2025թ․ /մտից՝ Ք–13887/ դիմումը և «Արարատի մարզ» նոտարական տարածքի գրասենյակում 23.10.2025թ. կնքված հասարակական սպասարկման օբյեկտի և բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի նվիրատվության պայմանագիրը՝ որոշում եմ․

1․ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Նարեկ բնակավայրում, Դավիթ Բեկի փողոց 2/1 հասցեում գտնվող, Հռիփսիկ Տեր–Վահանի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը՝ նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, մակերեսը՝ 0.09 հա, կադաստրային ծածկագիր՝ 03-063-0005-0059, գործառնական նշանակությունը (հողատեսքը)՝ հասարակական կառուցապատման, առանձին շինությունների մակերեսը՝ 257 քմ, շինության կադաստրային ծածկագիր՝ 03-063-0005-0059–001, Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ № 22102025–03–0098, ճանաչել Արտաշատ համայնքի սեփականություն։

2․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով։

3․ Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում։

4.Համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին՝ համայնքային գույքի գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություններ։

5․Անվավեր ճանաչել Արտաշատ համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 17-ի «ՀՌԻՓՍԻԿ ՏԵՐ–ՎԱՀԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 4054-Ա որոշումը:

6․Որոշումն ուժի մեջ մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                                       
ՍՈՒՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner