Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Գետազատ գյուղի, Ա․ Իսահակյան փողոց 14/1 հասցեում գտնվող 0,0871հա մակերեսով 03-029-0020-0014 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և 208քմ մակերեսով մանկապարտեզը, 28,77քմ մակերեսով խոհանոցը, 5,06քմ սանհանգույցը, 8,6քմ /12,47խ․մ․/ մակերեսով պարիսպը, 5,98քմ մակերեսով ծածկը, 0,16քմ /0,32խ․մ․/ մակերեսով պարիսպը, 3,89քմ /2,53խ․մ․/ մակերեսով պարիսպը և 8,32քմ /20,8խ․մ․/ մակերեսով պարիսպը անհատույց և անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով տրամադրել «Արտաշատ համայնքի Գետազատ գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախադպրոցական կրթական ծրագիր և (կամ) նախադպրոցական ծառայություններ իրականացնելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարականը հաջորդող օրվանից: |