Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Դավիթ Վաղարշակյանի ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի 03.10.2025 թվականի թիվ ՇԹԴ/240/20858-25 դիմումը, որոշում եմ․
1.Դավիթ Վաղարշակյանին տրամադրել Արտաշատ համայնքի Ջրաշեն գյուղի Ա․ Պուշկինի փողոց 20 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-080-0002-0007 կադաստրային ծածկագրով հողամասում՝ տնտեսական շինություն, սանհանգույցի և պարսպի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Դավիթ Վաղարշակյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության և 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ՝ քանդման համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: