Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 224-Ն որոշմամբ, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Ղազար Մանուկյանի 01.11.2024 թվականի թիվ Տ-15205 հայտը՝ որոշում եմ.
1․ Անհատ ձեռնարկատեր Ղազար Մանուկյանին տալ 2024 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Դիտակ գյուղի 03-039-0126-003 ծածկագրով հողամասում գործող 480 քմ մակերեսով ոչ հիմնական շինությունում ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։