Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /բանալի՝ 190304, ծածկագրեր՝ 03092NMHM4AB, 03092QFLF9JK, 03092FZ5SK9K/ և ուսումնասիրելով Ռ.Մնացականյանի 01.08.2024 թվականի թիվ Ք-10621 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Բաղրամյան գյուղի Մաշտոցի փողոց, 16/2 հասցեում գտնվող, Ռազմիկ Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման 03-022-0024-0025 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ ըստ կազմված հատակագծի մասնատել երեք հատվածի, առաջին հատվածի՝ 0,03618հա մակերեսով հողամասի հասցեն համարել՝ Արտաշատ համայնք Բաղրամյան, Մ. Մաշտոցի փողոց, 16/5 հողամաս, երկրորդ հատվածի՝ 0,01258 հա մակերեսով հողամասի հասցեն համարել՝ Արտաշատ համայնք, Բաղրամյան, Մ. Մաշտոցի փողոց, 16/4 հողամաս, երրորդ հատվածի՝ 0,0132 հա մակերեսով հողամասի և շինությունների հասցեն համարել՝ Արտաշատ համայնք, Բաղրամյան, Մ. Մաշտոցի փողոց, 16/3 հողամաս։
2․Ռ.Մնացականյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։